Այսօր կառավարությունում լրագրողները ԱԳ փոխնախպարար Շավարշ Քոչարյանից փորձեցին ճշտել, թե ինչով է պայմանավորված Հայաստանի զգուշավոր դիրքորոշումը Ղրիմի և Ուկրաինայի դեպքերի հարցում:

Շավարշ Քոչարյանը նշեց.

«Իսկ ո՞վ ասեց, որ զգուշավոր է, թե Հայաստանի ԱԳՆ-ն և, թե ԼՂՀ ԱԳՆ-ն իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են»:

Լրագրողների այն հարցին, թե ի վերջո Հայաստանը կճանաչի՞ Ղրմի անկախությունը, ԱԳ փոխնախարարը խուփափեց պատասխանել և ի սկզբանե նշելով թե պատասխանելու է մեկ հարցի, հեռացավ: