ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատագամավոր Ալեքսանդր Արզումանյանը կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի՝ Ղրիմի հանրաքվեն ողջունելու մասին որոշման ինքնուրույնությունը: Վերջինս զարմացել է առաջին օրվա ռեակցիայից, բայց եւ այնպես ողջունում է:
«Բայց երեկ մի տոնախմբություն էր, մի բան, ասես ԼՂ–ն ընդունել են ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ»,– ասաց նա՝ անդրադառնալով Ստեփանակերտում կայացած տոնախմբությանը:
Խոսելով Ղրիմի և Ղարաբաղի զուգահեռների մասին՝ բանախոսը նշեց, որ հնարավոր է լինեն գործիչներ, որոնք առաջարկությամբ հանդես գան` Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու առումով: «Կան գործիչներ, որոնք կարծում են, որ Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղում պայքարել են ավելի քան 70 տարի, որպեսզի փրկվեն ադրբեջանական լծից, բայց դրանից 150 տարի առաջ պայքարել են, որ փրկվեն ռուսական կայսրությունից: Սա Հայաստանի ապագա անկախ վիճակին սպառնացող իրավիճակ կարող ենք համարել: Այդ մարդիկ օբյեկտ չեն, որ մեկից վերցնես մյուսին տաս: ԼՂ-ն ինքնորոշվել է: Աբսուրդ է, որ Ադրբեջանից ազատվի մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Կան զառամյալ մարդիկ, որոնք հիշում են Գյուլիստանի պայմանագիրը…»:
Այն, որ սա կարող է պարտադրված լինել ՌԴ իշխանությունների կողմից, ապա Ալեքսանդր Արզումանյանը հիշատակեց մեկ այլ հանրաքվեի մասին՝ Կոսովոյի ալբանացիների:
«Կոսովոյի ալբանացիները ևս իրագործեցին իրենց ինքնորոշման իրավունքը, բայց ծպտուն չեղավ, ինչը կասկածի տակ է դնում, որ սա ինքնուրույն քայլ էր, ոչ պարտադրված»,- ասաց նա՝ եզրակացնելով, որ եղել են նույն ճնշումները, ինչ 2008–ին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնակցման ժամանակ:
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, այն ժամանակ ՀՀ իշխանությունները կարողացան դիմակայել:
Նախկին արտգործնախարարարը կարծիքով, Ղրիմը չի կարող նախադեպ լինել: Նախադեպ կարելի է համարել Շոտլանդիայի կամ Կատալոնիայի անկախացումը: