ԱԺ-ում ավարտվել է ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական համատեղ դռնփակ նիստը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չորս ուժերն արդեն վերջնական որոշման:

«Մենք այսօր արդեն վերջնական որոշման ենք հանգել և կարող ենք հայտարարել, որ չորս ուժերը որոշել են սկսել ստորագրահավաք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ի քառօրյա մտցնելու համար»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ կառավարությանն անվստահություն կհայտնվի ապրիլի 28-ին` արտահերթ հարցով: