ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը կմասնակցեն «Դեմ.եմ»-ի առաջիկա ցույցին: Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

Նշենք, որ մամուլը գրել էր, թե չորս ուժերը դեմ են, որ «Դեմ.եմ»-ի ցույցին ելույթ ունենան Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Լևոն Զուրաբյանը նշեց, թե կազմակերպիչները «Դեմ.եմ»-ն է և իրենք են որոշում հանրահավաքի ֆորմատն ու ելույթ ունեցողներին: ՀԱԿ ղեկավարի խոսքերով, իրենք դեմ ոչ մի բան չունեն և չպետք է հավատալ նման հրապարակումներին: