Ես 10 տարի է նույն բանն եմ լսում: Այսօր Աժ-ում, անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշախանական ուժերի՝ կառավարությանն ապրիլի 28-ին անվստահություն հայտնելու հարցին, այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ընդդիմությունը փորձում է ակցիաների միջոցով որոշակի ակտիվություն ձեռք բերել, ակտիվացնել հասարակությանը: Ժողովրդավարական մոդելը հենց այդպիսին է՝ պետք է լինի իշխանություն և ընդդիմություն», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտահոգվում է նախաձեռնության կապակցությամբ և պատրաստ են դիմակայել, նա նշեց. «Չորս ուժերին իրար գումարեք՝ երեք անգամ ավել է խորհրդարանում հանրապետականները, պատերա՞զմ են առաջարկում, որ պետք է դիմակայենք», - նշեց նա:

Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն օրեր առաջ կարծիք էր հայտնել, թե հանրապետականների շրջանում կան մարդիկ, ովքեր քիչ-քիչ պոկվելով կմիանան ընդդիմությանը: Անդրադառնալով այս տեսակետին, նա նշեց. «Դա այն շարասյունն է նախկին իշխանությունների, որոնց մի մասը պոկվեցին, իսկ հանրապետականներից պոկվելու ժամանակը դեռ չի եկել, կարծում եմ չի էլ գա»:
Խմբակցության ղեկավարի խոսքով, չորս ուժերը պետք է ոչ թե փողոցային կաննոներով փորձեն խնդիրներ լուծել, այլ պետք է գնան մարզեր, և իրենց ծրագիրը ներկայացնեն: Նա նաև նշեց, թե ընդդիմությունն ասում է դուք գնացեք, մենք նոր կգանք:

Այն հարցին, թե հնարավոր տարբերակ համարում ե՞ք, որ կոալիցիա կազմեն հանրապետականների հետ՝ կառավարության հարցում, նա նշեց.

«Անհեթեթ միտք է, նրանք ցանկանում են ցույց տալ, որ այնքան մեծագործ են և վճռական, որ կկարողանան էն սկզբունքները, որ որդեգրված են քաղաքական մեծամասնության կողմից, կարողանան փոխել»: