Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է  նվազագույն ժամկետներում Ղրիմի բնակչության կենսաթոշակները բարձրացնել ռուսական մակարդակի: Արդյունքում թոշակները կարող են կրկնակի աճել:

«Ռուսաստանի բոլոր քաղաքացիները պետք է լինեն նույն պայմաններում: Թե ինչպես դա կանեք, դա ձեր գործն է: Պետդումայի պատգամավորների հետ միասին մտածեք ու իրականացրեք: Ու մի ձգձգեք, արեք հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը: