Այսօր` մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Պաշտպանության նախարարը հետևել է ձեռնարկությունում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, վերանորոգման ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման լայնածավալ աշխատանքներին:

Ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում Սեյրան Օհանյանը հետևել է նաև տեղի ունեցող լայն շինարարական և վերանորոգման աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ:

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուների ընդլայնված կազմով քննարկել է նաև ռազմավարական ձեռնարկությունների և օբյեկտների զարգացման գործընթացը, որը շեշտակիորեն կբարձրացնի ԶՈւ-երի ընդհանուր հնարավորությունները:

Աղբյուրը` Արծրուն Հովհաննիսյան, facebook