Քաղաքապետի հանձնարարությամբ` մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր. տեղեկացնում քաղաքապետարանից:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկվել է այդ աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին։ Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքներ են տարվել կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մայրաքաղաքում վաղ առավոտից կազմակերպվելիք տոնական տարատեսակ լայնամասշտաբ միջոցառումների հետ կապված: