ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհամբեր սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպմանը:
«Անհամբերությամբ սպասում եմ մարտի 23-25-ին՝ Հաագայում միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արտգործնախարարների հետ հանդիպմանը»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ում չէին հաստատել, սակայն չէին էլ հերքել այն տեղեկությունը, որ այս ամսվա վերջին իբր նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ադրբեջանի արտգործնախարարը մարտի 18-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին առաջարկել էին հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովի շրջանակներում: