«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը, պարզվում է, բավական արդյունավետ է կառավարում իր անձնական ֆինանսները։ Նա իր գումարները (որոնք ըստ պաշտոնական հայտարարագրի կազմում են շուրջ 950 հազար դոլար) ոչ թե դնում է բարձի տակ կամ բանկում՝ ցպահանջ հաշվի վրա, այլ ներդնում է որպես ավանդ։ Այսպիսով՝ Տիգրան Սարգսյանը ոչ միայն տոկոսավճարներ է ստանում, այլեւ իր լուման է ներդնում, որպեսզի բանկերը «երկար» միջոցներ ունենան։

Ըստ գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Տիգրան Սարգսյանը 2012թ. ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ։ Այս առումով նա կառավարության կազմում անվիճելի առաջատարն է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում