Լեհ գերծանրքաշային բռնցքամարտիկ Մարիուշ Վախը  պաշտոնական հաղորդագրություն է ստացել BDB (Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիա) ղեկավար Տոմաս Պյուտոից, որտեղ գրված է եղել որ նա 1 տարով որակազրկվում է:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Վախը արգելված խթանիչներ է օգտագործել: Բռնցքամարտիկը տուգանվել է և պետք է 5.113 եվրոյի չափով գումար վճարի` դոպինգ օգտագործելու համար: Այսպիսով 33-ամյա լեհ բռնցքամարտիկը 1 տարով կորակազրկվի: