Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի գործունեության, ԲՀԿ-ի՝ ժամանակին կոալիցիա մաս կազմելու և այլ հարցերի մասին:
«ԲՀԿ-ն հինգ տարի իշխող կոալիցիայի մաս էր կազմում, այդ գործունեության ընթացքում երկիրը ունեցել է զարգացումներ, հետո ԲՀԿ-ն հասկացել է, որ երկիրը գնում է կործանման և դուրս է եկել», - նշեց նա, հավելելով, որ առաջարկ եղել էր, որ իրենք նորից միանային, սակայն չընդունեցին, քանի որ քաղաքական որոշումների կայացման հարցում իրենք չունեին այնքան հեղինակություն, որքան քվե ստացել էր:
Պատգամավորի խոսքերով, իրենք այս երկու տարին փորձել են բավական քաղաքակիրթ գործունեություն ծավալել, և համագործակցելով մյուսների հետ, փորձել են ավելի ակտիվ գործունեություն ծավալել:
Խոսելով չորս ուժերի միավորման մասին, նա նշեց. «Մենք կունենանք այլընտրանքային ծրագիր և մենք այդ ծրագրով հանդես կգանք այլընտրանքային ուժ և մեր գործունեությունը կծավալենք», - նշեց նա:
Ասուլիսի մասնակից Վարդան Այվազյանն էլ նշեց, «Ընտրություններին կմասնակցե՞ք», Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց, «Մինչև էդ չենք հասնի», ինչին համակարծիք էր Այվազյանը և նշեց, թե «Քարուքանդ կլինի», Մելքումյանն էլ ասեց «Կապրենք կտեսնենք»: