Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում:

Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):

"Վերջապես ես վերանվաճեցի WBO-ի չեմպիոնական տիտղոսը եւ մտադիր չեմ առաջիկայում կորցնել այն: Այնպես որ, պետք է լավ նախապատրաստվեմ Սյեկլոցայի դեմ մենամարտին",- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնեմ, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: