Ուկրաինայի «Սվոբոդա» խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից, քանի որ այդ երկրները Ղրիմը ճանաչել են ռուսական տարածք: Այս մասին տեղեկանում ենք korrespondent.net-ից:

«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Դա անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք շտապ հետ կանչել Ղազախստանի և Հայաստանի դեսպաններին, կամ արտգործնախարարություն կանչել՝ բացատրություն տալու»,-ասել է խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։

Նենք, որ Ղրիմի հանրաքվեն ճանաչվել է մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Սիրիան, Ղազախստանը, Արգենտինան։