Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում. Դեյլ Կարնեգի
2012-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան իր 66/281 բանաձևով մարտի 20-ը հռչակել է երջանկության օր: Համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է բոլոր անդամ-երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը՝ ներառյալ ոչ կառավարական կազմակերպություններն ու մասնավոր անձինք, նշել երջանկության միջազգային օրը համապատասխան ձևով, այդ թվում՝ լուսավորչական միջոցառումներ անցկացնելով:
Ըստ ՄԱԿ-ի՝ արժե հետևել հետևյալ պարզագույն 10 կանոններին՝ մտածել ուրիշների մասին, զբաղվել սպորտով, ուսումնասիրներ մեզ շրջապատող աշխարհը, բաց լինել նորի համար, ունենալ նպատակ, չհուսահատվել անհաջողությունից հետո, ամեն ինչում փնտրել դրականը, ներդաշնակ լինել ինքդ քո հետ և ձգտել դառնալ ինչ-որ ընդհանուրի մասը: Ահա և ձեզ երջանկության բանալին:


