Բոլորը մտածում են, թե շվեդներն են գրել երգը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանհը: Նրա խոսքերով, բավական շնորհավորանքներ և լավ խոսքեր են ստացել Եվրոպայից:

«Շատ բարդ խնդիր է մեր առջև դրված, պատասխանատվությունը շատ մեծ է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցնենք եզրափակիչ, իսկ հետո հաղթենք», - նշեց նա:

Հայաստանի մասնակից Արամ mp3-ն չցանկացավ բացել փակագծերը շոուի հետ կապված, միայն նշելով, թե այս տարի բավական հետաքրքիր է մտածված բեմի ձևը և կփորձեն օգտագործել բոլոր հնարավորությունները:

Խոսելով երգի մասին, նա նշեց, որ երգը ստեղծվել է դեռ կես տարի առաջ:
«Մենք ավելի շատ կպնում ենք մարդու հոգեկան աշխարհին: Այդ առումով երգը ստացված է և այն արձագանքները, որ մենք ստանում ենք Եվրոպայից, ապացուցում է, որ մենք չենք սխալվել», - նշեց նա:

Խոսելով իր հնարավորությունների և իր գրաված հորիզոնականի մասին, նա նշեց, թե կարծում է առաջին հնգյակում կլինի:

«Հիստերիկ մի կերպար պետք է լինեմ ես», - նշեց նա:


YerevanNews.am-ի տեսանյութը՝ ստորև