Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Եվրատեսիլի Հայաստանի մասնակից  Արամ MP3-ն անդրադարձավ Ավստրիան ներկայացնող, տրանսվիստիտ Կոնչիտա  Բյուրստին: 

«Ինձ համար ծանր է նրա հետ լինել մեկ բեմում: Պետք է փորձեմ հաղթահարել այդ հոգեբանական խնդիրը: Ես անգամ, երբ հասնում եմ Կոմայգի, մեքենայիս արագությունն եմ ավելացնում, ուր մնաց` մտածեի նույն բեմում նրա հետ ելույթ ունենալու մասին: Բայց ես ինձ գոտեպնդում եմ մի մտքով, որ եկել ենք «Եվրատեսիլ» ուրիշ առիթով` չնայել աջ-ձախ»,- նշեց Արամ MP3-ը:

Նա նաև հույս հայտնեց, թե չի լինի վերջինիս հետ նույն բեմում:

 

Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսնայութում

Լուսանկարները՝ YerevanNews.am