Թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է.
«Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը հեռացվել է Երևանի «Ռոթարի» ակումբից, որը ժամանակին ղեկավարում էր։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ դա տեղի էր ունեցել ավտոմատիկաբար, քանի որ կալանավորվելուց հետո նա անդամավճար չի մուծել։
Անդամավճարը մասոնական այդ կառույցի երևանյան մասնաճյուղում այդքան էլ բարձր չէ՝ շուրջ 40 դոլար, և ինչպես հաջողվեց տեղեկանալ ակումբին մոտ կանգնած աղբյուրից, իրականում խնդիրն անդամավճարը չէր։
Պարզապես, «Ռոթարի» ակումբում որոշել էին ցանկացած գնով ձերբազատվել իրենց երբեմնի նախագահից, քանի որ մտավախություն ունեին, որ տեղի կունենա ակումբի վարկաբեկում, ինչպես նաև՝ լրջորեն անհանգստացած էին, որ ԱԱԾ-ի ավելորդ ուշադրությունը կսևեռվի «Ռոթարիի» վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։