«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան Ղրիմի հանրաքվեի հարցով ՀՀ-ի քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտ է հայտարարել ֆիլմին շնորհվելիք Հայաստանի պետական մրցանակին , հայտնում է comments.ua-ն:

Նա ներկա չի գտնվի մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Հայաստանում: Ֆետիսովան հրաժարվել է նաև կից գումարային պարգևից:  Այս մասին Ֆետիսովան հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում: