Այժմ ընթանում է Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ չորս ուժերի համագործակցությանն ու իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ գաղտնի պահվեց հանդիպումը և այն չկայացավ «կոնյաչնիում», նա նշեց, թե իր հրապարակային արտահայտություններն իրարից չեն տարբերվում և ԲՀԿ առաջնորդին ասել է այն, ինչ միշտ ասում է հրապարակային:

«Ոչ մի գաղտնի բան չի եղել, այդ շրջանի վերջին հանդիպումն էր և որոշվեց, որ այն անցկացվի այդպես, հետո կբարձրաձայնեինք, թե ինչ է խոսվել: Կար որոշակի տարբերություններ և լիքը նմանություններ և կողմերը որոշեցին շարունակել նման հանդիպումներն ու իրենց խորհրդակցությունները», - նշեց նա:

Նա նշեց, որ որևէ բարդույթ չունի հանդիպման վայրի հետ կապված: Անդրադառնալով «կոնյաչնի« չգնալուն, նա նշեց.
«Ես այնտեղ եղել եմ և ով-ով բայց ես բարդույթ չունեմ գնալ այնտեղ, ես նման խնդիր չունեմ, այդ որոշումը կայացվեց երկու կողմերի համաձայնության արդյունքում», - նշեց նա. հավելելով, որ իրենք Ծառուկյանին կարող են ընդունել նաև իրենց փոքրիկ գրասենյակում: