Վլադիմիր Պուտինի` նախագահական ընտրություններում հաղթելու տարելիցի կապակցությամբ Մոսկվայում ծաղիկներից բեմ են պատրաստել: Գրում է Взгляд-ը:

Պատը, որը մարդկանցից ավելի բարձր է, պատրաստված է կարմիր, սպիտակ և կապույտ գույնի ծաղիկներից:

Շարժման ակտիվիստ աղջիկները հայտնել են, որ ակցիան նվիրված է Վլադիմիր Պուտինի ՌԴ նախագահ դառնալու տարելիցին, ինչպես նաև գարնան գալուն:

«Մենք անցորդներին մեր դրոշի գույնների ծաղիկներ ենք նվիրում: Ցանկանում ենք ցույց տալ, որ Ռուսաստանը կենդանի է և նրա մասին պետք է հոգ տանել, ինչպես ծաղիկների»,- ասել են ակտիվիստները: