Ես ներկա եմ եղել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքին, որի ընթացքում շատ ճիշտ դատողություններ եղան, սակայն մի քանի բաների հետ ես համաձայն չէմ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի խոսքերին, նշեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
« Նա նշեց, թե մնացած բոլորը դեմ են ամբողջական իշխանափոխության, սա ճիշտ չէ, հենց «ժառանգությունն» է միշտ կողմ եղել: Նա նաև ասեց, որ ՄՄ-ն անշրջելի է, ես չեմ համարում, որ անշրջելի է», - նշեց նա:
Նրա խոսքերով, ինչ-որ ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունը ընտրի, դա էլ պետք է լինի: «Ես չեմ կարող ասել, որ այն անշրջելի է», - նշեց նա:
Հովհաննիսյանը նշեց, թե չի հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ, այլապես կներկայացներ իր դիրքորոշումը: