Այսօր առավոտյան Ուկրաինան ու ԵՄ-ը ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, հայտնում է unian.net-ը:

Ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրել է վարչապետ Արսենի Յացենյուկը, իսկ եվրոպական կողմից՝ ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները: