Մարտի 21-ին Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջի հավանողների թիվն անցել է 1 միլիոնը: Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ակտիվ է սոցիալական ցանցում՝ պարբերաբար հրապարակումներ անելով եւ արձագանքելով իրադարձություններին:

Հենրիխ Մխիթարյանը հայերեն եւ գերմաներեն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: