«Հրապարակը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խոսքից գործի անցած ԱՄՆ-ն սկսել է պատժամիջոցներ կիրառել նաեւ ռուսական բանկերի, մասնավորապես, «Ռոսիա» բանկի նկատմամբ:

Մեր տեղեկություններով, օրեր առաջ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին՝ նրանց հետ քննարկելու երկրում առկա եւ սպասվելիք պատժամիջոցների արդյունքում ստեղծվելիք վիճակը, ուշադիր լսել է վերջիններիս, ներկայացրել իր մոտեցումները: Հանդիպումը եղել է փակ, այնքան փակ, որ սրանից ավելին մեր զրուցակից բանկիրները չցանկացան ասել, հավանաբար, խստիվ զգուշացված էին»: