«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր, ըստ էության չի տիրապետում իրավիճակին։

Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդային տարիներից եղել է 599 խորքային հոր, որից միայն 14-ն ունի ջրօգտագործման թույլտվություն։ Իսկ ահա քննչական մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Ա. Հարությունյանը պետք է պարզապես երկարացներ ջրօգտագործողների թույլատվության ժամկետները, այլ ոչ թե նոր մարդկանց հորատանցքի օգտագործման թույլտվություն տար։ Այս խառնաշփոթի հետևանքը եղել է այն, որ ընդերքը դատարկվում է։ Այս առիթով քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։