ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Եւ վերջին նորութիւնները. Րաֆֆու արածը պարզունակ խառնակչութիւն ու պառակտիչ քայլ է։ Դեռ երեկ չգիտէին, ինչ են անելու, բայց չէին համաձայնում, որ միասին քննարկենք կամ մենք հրապարակում հանրահաւաք անց կացնենք ժամը 16։00-ին։ Ի վերջոյ մենք ստիպուած եղանք քաղաքապետարանի հետ պայմանաւորուել, որ այդ ժամին անում ենք, բայց Արամ Խաչատրեանի արձանի մերձակայ փոքր հրապարակում։ (տեսեք իմ գրառումները երեկ եւ նախորդ օրը)։
Այսօր ինքն ասուլիսում ազդարարել է, որ մեզնից մէկ ու կէս ժամ անց իրենք պիտի հանրահաւաք անեն 50 մետր հեռաւորութեամբ։ Եւ դեռ հրաւիրում են միանալ իրենց՝ ԻՐԵՆՑ ՄԻԱՆԱԼ։ (Ահա որն է դրանց փորացաւը)։ Մարտի 22-ի ժամը 13։00-ի մեր հանդիպմանը կանդրադառնանք այս քայլերին եւ <<հրաւէրին>>։ Առաջարկ կայ, այդ հրաւէրն այնպէս ընդունել, որ երբեք չմոռանան... Կը քննարկենք»։