Երբ Լարս ֆոն Թրիերը  ստեղծում էր սկանդալային  «Նիմֆոմանուհի» ֆիլմը, նա դժվար թե  մտածեր, որ  իր երկրպագուների շրջանում կլինեն ոչ միայն մեծահասակներ, այլև երեխաներ: 

Երևում է, որ  Նյու-Յորքի Sunshine Cinema կինոթատրոնն անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ ֆիլմում շատ կան անկեղծ տեսարաններ: Կինոթատրոնում հայտնվել է  հատուկ առաջարկ, ըստ որի  երեխաները կարող են դիտել ֆիլմն անվճար, հայտնում է spletnik.ru-ն:

Այս հանգամանքը  զարմանք է առաջացրել նաև լրագրողներ մոտ: Ըստ ակցիայի, մեծահասակները մեկ տոմս գնելով, կստանան երեխայի համար նախատեսված տոմսը լրիվ անվճար:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենց հաճախորդների շրջանում այս հատուկ առաջարկը դասվում է ամենապահանջվածների և մասսայականություն ունեցող առաջարկների շարքը: Նրանց խոսքերով` այն մարդկանց հնարավորություն է տալիս ծանոթանալ կինոարտադրության նորություններին ավելի մատչելի գնով:

«Այս առաջարկը վերաբերում է բոլոր այն ֆիլմերին, որոնք ցուցադրվում են մեր կինոթատրունում, առանց որևէ բացառության»,- նշել են կազմակերպիչները: