«Դեմ.եմ»-ի հանրահավաքը շուտով կմեկնարկի: Ազատության հրապարակն այս պահին մարդաշատ է: Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, հավաքի մասնակիցներն իրենց ձեռքին պահում են բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված են «Դեմ ենք պարտադիրին», «Վերջ փողերի լվացմանը» և այլն:
Նշենք, որ մինչ հավաքը կսկսվի, քաղաքացիներն ամկտիվորեն պարում են հնչող երաժշտության ներքո:
Հիշեցնենք, որ սպասվում է ԱԺ չորս ուժերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ու Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը:
Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ:


