Բոլորի ոգին բարձր է, համազգային միավորման պայքարը շարունակվում է շնորհիվ այս երիտասարդների, բայց գործի անցնելու ժամն է: «Դեմ.եմ»-ի երթի ընթացքում, ելույթ ունենալով այս մասին նշեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այսօր պահն է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցություններն, ովքեր այսօր ելույթ են ունեցել, հասկանան, որ խոսքով չի լուծվելու, գործ է պետք, և գործի համար պետք է համախմբվեն», - նշեց նա, հավելելով, թե ինչ էլ լինի դատարանի որոշումը՝ մարտի 28-ին մենք պետք է պատրաստ լինենք պաստառները վար դնել և պահել միայն մեր եռագույն դրոշը:

«Նրանք, ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչ հիմա, պետք է վայր դնեն իրենց հեքիաթները այս նախաձեռնության հետ մեկտեղ առաջ շարժվեն», - եզրափակեց նա: