«Սերժանտական ինստիտուտը մեր Զինված ուժերի առաջնային օղակն է: Վերջինիս ամրապնդումը հիմնախնդիր է` պայմանավորված ՀՀ Զինված ուժերի էվոլյուցիայի հերթական փուլով»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը,- գրում է Panorama.am կայքը:
Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ:
Նրա խոսքերով, սերժանտական ինստիտուտի կայացումը զորքերում վերահսկելիության լիարժեքության ապահովման գրավականն է:
Շարունակությունը կարդացեք այստեղ: