«Դեռ կշարունակվեն ուղղումներ կատարել Վրաստանի սահմանադրությունում, սակայն ցանկալի է արդյունքի հասնել բանակցությունների շնորհիվ և ոչ թե ուլտիմատումների»,- հայտնել է Միխեիլ Սաակաշվիլին վարչապետի հետ հանդիպումից հետո:
Հանդիպումը մեկ ժամից ավելի է տևել:
«Կարծում եմ` չկային այնպիսի հարցեր, որոնց շուրջ չկարողանային համաձայնության գալ: Սակայն այսօր բոլոր հարցերի շուրջ համաձայնության չենք եկել»,- հավելել է Սաակաշվիլին:
Նախագահի խոսքերով` հանդիպման ժամանակ նա առաջ է քաշել մի քանի հարցեր:
«Մասնավորապես երկարատև հեռանկարում Վրաստանին անհրաժեշտ է անկախ դատարան: Երկրորդ պահանջը ԶԼՄ-ի վրա ճնշման դադարեցումն էր: Պետք է բազմակարծություն լինի: Պետք է դադարեցնել մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ հետապնդումները, որոնց պատճառն այն է, որ նրանք այս կամ այն կուսակցության անդամ են»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ մտադիր չի բաց թողնել կառավարումը, քանի որ իշխանության փոփոխումից հետո քիչ ժամանակ է անցել նախարարների գործունեությունը ադեկվատ գնահատելու համար: