Սիրիայում հայաբնակ Քեսաբի տեղահանված հայերի հարցը արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով ՝ այժմ տեղահանվածները գտնվում են Լաթաքիայում: «Մենք փորձում ենք ուղիներ որոնել` նրանց հնարավորինս տարբեր ձեւերով օժանդակություն հասցնելու համար»,- ընդգծել է Տիգրան Բալայանը: