Պարզվում է` Ազգային ժողովի տարածքում տեղադրված տեսանկարահանող և ձայնագրող սարքերը խուճապ են առաջացնում ԱԺ պատգամավորների մոտ: Այսօր ԱԺ նիստում ամբիոնից ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, երբ թերթում էր ելույթի տեքստը, խնդիր առաջացավ, ինչին նա արձագանքեց. «Էս ինչ է, ժուչո՞կ է»:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ժուչոկներից վախեցած եք, հա՞ պրն Հակոբյան»;
«Էնպես չեք արել, որ չվախենանք»,- արձագանքեց Ռուբեն Հակոբյանը: