«Ժամանակ» թերթը գրում է. ««Էդ հարցը կարող եք համարել լուծված: Էդ հարց չի: Եթե դիմել եք, ուրեմն իմացեք, որ Ծառուկյանը կարգավորել է, հանձնարարել եմ: Հենց դուրս գաք, այդ հարցը կարգավորված կլինի»,- անհատ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը, ում մինչ այդ էլ տաքսիստները դիմել էին նամակով՝ դժգոհելով իրենց հարցի հետ կապված կառավարության անգործությունից:
Երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ կառավարության տիրույթում գտնվող հարցին լուծում է տալիս ոչ կառավարության ներկայացուցիչ ԲՀԿ առաջնորդը՝ մի բան էլ հայտարարելով, որ դա հարց չի:
Ամո՞թ չի դա իրենց՝ նախարարության համար՝ դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Տաքսիստների բոլոր խնդիրները եղել եւ մնում են կառավարության լուծման տիրույթում, իսկ կողքից մնացածը անում են բարեգործություն: Եթե ուշադիր հետեւեք հանդիպմանը, ապա դա ձեզ համար եւս լրիվ պարզ կլինի: Դա բարեգործություն է, ոչ թե խնդիրների լուծում»:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հրաժարվեց մանրամասնել եւ պատասխանել որեւէ այլ հարցի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում