«Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի առաջարկն իսկական գլխացավանք է դարձել ԲՀԿ-ի ճնշող մեծամասնության, հատկապես գործարար հատվածի համար։ Նրանք «սիրտ» չունեն այդ մասին կես բառ անգամ խոսելու։
Երեկ Աժ-ում փորձեցինք պարզել ինչպե՞ս են վերաբերվում «բարգավաճականները» սեփական կուսակցության այս նախաձեռնությանը։ Շատերը հրաժարվեցին այդ մասին խոսելուց։ Երբ Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) հարցրի՝ կո՞ղմ է այդ հարցին, առաջարկեց հետո խոսել, այդպես էլ չհստակեցնելով՝ կողմ է, թե դեմ։ Հակիրճ էր նաև Գրիգոր Մարգարյանի «մեկնաբանությունը»։ Չցանկանալով հարցին պատասխանել՝ պատգամավորը պատճառաբանեց, թե դա իր «իրավունքն» է։
Ակնհայտ է, որ սա հենց ԲՀԿ-ի առաջարկն է, քանի որ և «Ժառանգությունը», և ՀԱԿ-ը ամբողջական իշխանափոխության կողմնակից են, ՀՅԴ-ն վարչապետի հրաժարականի մասին «կպած» չի բարձրաձայնել, մինչդեռ ԲՀԿ-ի համար վարչապետի աթոռն ամենօրյա «մաքառման» հարց է դարձել։ Չնայած այս հանգամանքին, կուսակցության կեսից ավելին դեմ է այդ նախաձեռնությանը՝ ելնելով սեփական բիզնես-գործունեության շահերից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։