Քիչ առաջ Արմենիա հեռուստաընկերության «Մարդկային գործոն» նախագծի շրջանակներում մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը, որի նպատակն է խթանել հայերեն Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակությունը:
Ըստ նախագծի կազմակերպիչների այս ձևով հայերեն Վիքիպեդիան էլ ավելի մասսայական կդառնա և մարդիկ ավելի շատ հայերեն լեզվով հոդվածներ կկարողանան կարդալ կայքում: Ծրագրի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն առնվազն մեկ հայերենով խմբագրված հոդված տեղադրի hy.wikipedia.org կայքում: Արշավին արդեն իրենց մասնակցությունն են ցուցաբերել քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ և ուղղակի սրտացավ հայեր: Եթե ցանկանում եք մասնակցել «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին և չգիտեք ինչպես, կարող եք դիմել Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակ` Այգեստան 1/30 (Սայաթ Նովա-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ), հեռ. 010-57-53-97, [email protected]


