ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկություն կազմակերպելուց առաջ ԱԺ նախագահին առաջարկեց 20 րոպե ընդմիջում:

«Քանի որ լուրջ մտավախություն կա, որ այս քվեարկությամբ կարող ենք խախտել սահմանադրություն, ուստի առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Վերջինս ԱԺ նախագահին առաջարկեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին հրավիրել քննարկման:

Այս պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խմբակցությունների ղեկավարների հետ փակ քննարկում է սկսել:

Հիշեցնենք, որ այսօր քվեարկության է դրվելու «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: