Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանին ԱՄ ամբիոնից ելույթ ունենալով նրան անվանեց քաղաքական դալտոնիկ` մեկնաբանելով վերջինիս կողմից երեկ հնչեցված այն միտքը, թե ընդդիմությունն ամեն ինչ սևացնում է:

Ռուբիկ Հակոբյանին ի պատասխան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում ասաց, որ իրեն դալտոնիկ ասողը քաղաքական իմպոտենտ է, քանի որ նախագահական ընտրություններում ավելի քան 540 ձայն ունեցող և մեկ ամսվա ընթացքում այդ ձայները հօդս ցնդեցնողը ոչ այլ ինչ է, քան քաղաքական իմպոտենտ:

«Քաղաքական իմպոտենտ մարդն այստեղ չի կարող իր կարծիքն ասել, որը հակառակ է ընդդիմադիր կարծիքին: Մարդիկ կան այսօր այս դահլիճում, որոնց պատգամավորական հարաբերությունների էթիկան ենթադրում է այլ վարքագիծ, եկեք լսենք իրար: Իմ ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, սա խորհրդարանի ամբիոնն է, բարի եղեք հարգել»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

«Մարդն այստեղ չի՞ կարող իր կարծիքն ասել, որը հակառակ է ընդդիմադիր կարծիքին: Մարդիկ կան այսօր այս դահլիճում, որոնց պատգամավորական հարաբերությունների էթիկան ենթադրում է այլ վարքագիծ, եկեք լսենք իրար: Իմ ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, սա խորհրդարանի ամբիոնն է, բարի եղեք հարգել»,- ասաց Խոսրով Հարությունյանը: