Հլը չեմ տեսել, չեմ լսել,- նման կերպ արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, YerevanNews.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը:
Հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության գործունեությունը, Առաքել Մովսիսյանն արձագանքեց. «Աշխատում են էլի:
Իսկ թե որքանով է հասարակությունը վստահում կառավարությանը, նա խորհուրդ տվեց հետևել ընտրությունների արդյունքներին.
«63-65 տոկոսը գոհ են, մնացածը` չեմ իմանում»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ շուտով բոլորն էլ գոհ կլինեն: