ermenihaber.am-ը գրում է. Տարածվել է տեսանյութ, որում ապացուցվում է, որ Թուրքիան աջակցել է Քեսաբի վրա կատարված զինված հարձակմանը: Ըստ թուրքական «Սոլպորտալ» լրատվական կայքի` տեսանյութում, որի ձախ անկյունում ահաբեկչական «Ալ-Նուսրա» եւ «Իսլամական ճակատ» խմբավորման տարբերանշաններն են, նկարահանողը գործող անձանց ներկայացնում է որպես «Ալ-Քաիդայի» սիրական թևի ներկայացուցիչներ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբները հեշտությամբ, «ձեռքերը թափ տալով» անցնում Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղ սահմանակետը: Նրանք առանց որևէ խոչընդոտի հասնում են 50-60 մետր հեռավորության վրա գտնվող Քեսաբի սահմանկետ: Այնտեղ նրանց դիմավորում են «Ալ Նուսրայի» ենթակայության տակ գտնվող չեչենական խմբավորման անդամները: