Այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ շատ կարևոր են վճարողի կայանատեղիների, տեսախցիկների և պարտադիր ապահովագրության հարցերը:
«Շատ կարևոր են վճարովի կայանտեղերի հարցը, որոնք որ ծլում ու ծաղկում են ճիշտ այն տարածքներում, որտեղ տեղադրված էին կայանելն ու կանգառն արգելված նշանները, տեսախցիկների հարցը, չշահագործվող մեքենաների պարտադիրի ապահովագրությունից բխող տուգանքների հարցը, բնականաբար հանրային պատվերի շրջանակներում էր», - նշեց նա:
Նրա խոսքերով, բնական է, որ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնեցին այս ամենի ուսումնասիրությունը: Սակայն, ըստ պատգամավորի, զարմանք է առաջացնում, որ նախարարներից մեկը փորձեց վարկաբեկել նախաձեռնողներին և հանրության աչքը շեղել այս խնդիրներից:
«Մի երիտասարդ նախարար, որին արդեն այստեղից մի անգամ ասել եմ Մետրոպոլիայից ժամանած վերին ռասայի ներկայացուցչի առոգանությամբ ու ձևակերպումներով չխոսի հանրության ու հանրության ներկայացուցիչների հետ :Ուզում եմ հորդորել որ վերջ տաք տուգանքամոլությամբ մարդկանց խեղդելուն», - նշեց նա: