Լոռու մարզում աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է բարեփոխումների ծրագրին:
Նա նշեց, որ ժամանակի ընթացքում Ոստիկանությունում տեղ գտած արատավոր երևույթների, մասնավորապես հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունք կորզելու դեմ պայքարը հետևողական է և անշրջելի, Գասպարյանը հավելեց.
«Երեկ Վարդենիսում մենք կալանք են ունեցել սպայի, ծեծելու համար, այն էլ ծեծելու էն պարագայում, երբ հանցագործությունը բացահայտված է, երբ կան կատարողները, ներկա են տասնյակ վկաներ: Թվում էր , թե , սակայն երևում է, որ մեր շարքերում կան էնպիսինները, որոնց մեջ տեսակը էնպիսին է, որ ուզում է իշխանություն ցույց տա, անպայման նվաստացնի: Դա ճիշտ չէ, դա ատելություն է սերմանում մեր հանդեպ», - նշեց նա:
Ոստիկանապետի խոսքերով, իրենց քաղաքականությունը չի փոխվելու:
«Փոխվելու ենք մենք և այն փովածներն էլ, ովքեր իրենց շարքերում թաքցնողին ու ծեծողին տեսնում են և թաքցնում են՝ իրենք ավելի վատն են», - նշեց նա:
Մանրամասները՝ Ոստիկանության պատրաստած տեսնայութում


