«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 26-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ արքունական բաղնիքի հետնամասում /շուրջ 20 մետր հեռավորության վրա/ կիրականացվեն հնագետների նախկին բազայի հարևանությամբ գտնվող հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ:
Բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ