Այսօր ԱԺ-ի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ նախարարներից շատերն իրենց թույլ են տալիս ոչ կոռեկտ բառապաշար և կոչ արեց ձեռնպահ մնալ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց : Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա պետք է արվի երկուստեք:

Արդեն կրթական օրենքի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով այդ դիտարկմանը, նշեց, որ իրենց բառապաշաչրով չեն փայլում նաև ընդդիմախոսները:

Նա նշեց, թե այստեղ խոսելուց առաջ նա հիշում է, որ իրեն լսում են 7000 աշակերտներ և նոր է խոսում և խորհուրդ տվեց նույնն անել նաև ընդդիմախոսներին:

«Ձևը գտել եք, այստեղ ավելի կոռեկտ եք, մամուլում կատաստրոֆա է, ճգնաժամ, չնայած շատ ժամանակ այստեղ էլ կոռեկտ չեք: Կայքերը չեմ թվարկի», - նշեց նա:

Վերջին արտահայտության ժամանակ ելույթին հատկացված ժամանակն ավարտվեց , Հովիկ Աբրահամյանն էլ նշեց. «Ժամանակ լիներ, կթվեարկեի՞ր», ինչին ի պատասխան նախարարը դրական պատասխան տվեց, ԱԺ նախագահն էլ նշեց, թե այդպիսի հնարավորություն կտա, իսկ Աշոտյանն էլ հավելեց, թե բոլորն էլ գիտեն կայքերին:

Հովիկ Աբրահամյանը նաև նկատողություն արեց Աշոտյանին,  նշելով. «Նոր ասեցինք 7000 աշակերտներ չէ, աշակերտ»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայոց լեզվի դասեր տվեց: