Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ երեկ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքին:
Հիշեցնենք, որ երեկ բնապահպան ակտիվիտին նախարարը ասել էր. «Այ տղա, հլը մի հատ սուս մնա, ականջններդ կկտրեմ»:
«Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը` որոնել արմատները: Արմատները հետևյալն են`վաղուց մեզ հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով բառամթերքի կտրուկ անկում կա և չի կարելի մեղադրել մարդուն , որին հետևողականորեն սադրում են` միջոցառումը տապալելով և այդ տիպի վանկարկումներ հնչեցնելով: Օրինակ` դուք ծախել եք վանքը: Դա վիրավորա՞նք է, թե՞ չէ: «Դուք կաշառք եք վերցրել» արտահայտությունը վիրավորա՞նք է, թե՞ չէ: Ես վաղուց եմ ասել` մի ցանեք քամի, ոչ ոք քամի չպետք է ցանի, դրա պատասխանը փոթորիկ է», - նշեց նա:
Այն հարցին, թե արդարացրեցի՞ք նախարարին ականջ կտրելու երևույթը, Աշոտյանը նշեց.:
«Դուք արդարացրեցի՞ք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք այդ լրագրողներին, որոնք գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում: Դուք արդարացնու՞մ եք այն ակտիվիստներին, որոնք սադրում են, նպատակային սադրիչ գործողություններ են կատարում, վիրավորում են մարդկանց հրապարակավ; Արդարացնո՞ւմ եք, թե՞ չէ: Մենք իրար արժանի ենք, պրոբլեմը դրա մեջ է, որ մենք դա գիտակցում ենք, իսկ դուք դա չեք ուզում գիտակցել», - նշեց նա:
Նախարարի խոսքով, ակտիվիստները այդ տեսագրության ընթացքում տարբեր տեսակի վանկարկումներով վիրավորում են, պիտակավորում են կառավարության անդամներին:
Լրագրողի այն հարցին, թե դա միայն Հարությունյանին չի վերաբերում, այլլ Աժ-ում ֆինանսների, արդարադատության նախարարների պահվածքին, Աշոտյանը նշեց.
«Դուք աշխատում եք մի ՀԸ-ում, որը պատկանում է չորս քաղաքական ուժերից մեկին… Մեր աչքի փուշը հանգիստ թողեք, մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»: