ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես հիմա գտնվում եմ Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ ապաստան են գտել Քեսաբից տեղահանված հայ ընտանիքները: Մի բան կարող եմ ասել. քեսաբցի հայ տղամարդիկ իսկական հերոսներ են:
Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ այս պահին գտնվում են Լաթաքիայում: