Ինչպես տեղեկացրել էր Yerevannews.am-ը` Սիրիայում ոչնչացվել է Ադրբեջանից եկած վարձկանների խումբը:
Այսօր հայտնի է դարձել, որ այդ խմբի անդամները հիմնականում Սումգայիթ քաղաքի բնակիչներ են եղել, գրում է haqqin.az կայքը:
Համաձայն տեղեկատվության խմբի անդամներից մեկը` Ջեյխուն Ալիևը Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի անդամ էր, Եվրոպայի չեմպիոն:
Վերջինիս քույրը մինչ այժմ գտնվում է Սիրիայում և մահվան կապակցությամբ տեղեկատվությունը նա է տրամադրել: Նաև հայտնի է, որ մարմինները դեռ գտնվում են մարտական գործողությունների վայրում: