Ի՞նչ պաշտոնական տեղեկատվություն կարող եք տրամադրել Քեսաբի դեպքերի վերաբերյալ: Այսօր հարց ու պատասխանի ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
«Հանրապետության նախագահը հանձանարականներ է տվել և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգտնություն ցույց տանք քեսաբահայությանը: Մեր ներկայացուցչությունները անում են ամեն քայլերը», - նշեց նա:
Նախարարը նշեց, որ ՀՀ դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարականներ և համապատասխան աշխատանքներ է տանում:
«Մինչ վերջին հարձակումները, Քեսաբի բնակչության 70 տոկոսը հայեր էին: Այժմ մոտ յոթ հարյուր ընտանիք ապաստանել են Լաթաքիայում, նրանք ովքեր ընտանիք չունեն, հանգրվանել են եկեղեցում: Այժմ ընթանում է հանդիպում ԱԺ պատգամավորների հետ», - նշեց նա, հավելելով, որ եթե կան օժանդակության միջոցներ, ճիշտ կլինի կազմակերպել դրանց տրամադրումը: