ԱԺ քառօրյայի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ կրթության մասին օրենքի քննարկմանը և խոսեց նաև «խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված» ուսանողների պահվածքի և այն որես հերոսություն ներկայացնելու մասին:
Նա մասնավորապես նշեց.
«Հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը, բայց ինտելեկտին պարբերաբար հղում անելուց առաջ խորհուրդ կտամ ֆեյսբուքյան ճախրանքներում գտնվողներին խայտառակ ուղղագրական սխալներ չանել։ Ես չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն–երբեմն արվող օտարալեզու պասազների մասին, որտեղ պարզ համադասական նախադասության մեջ երեք սխալ կարող է լինել։ Ինքնուսույցներ վարձեք. փողը այլ նշանակություն էլ ունի, բացի ընտրություններ կեղծելուց։ Ասեմ նաև, որ նապոլիոնիզմով տառապելը լուրջ շեղում է։ Նապոլիոնիզմի դեմ պատվաստանյութը դեռևս գտնված չէ։ Առո՛ղջ եղեք:։